Փաստեր…Գերմանական G-Spirits գործարանը թողարկել է հատուկ արտադրության վիսկի, ռոմ եւ օղի, որոնց բաղադրության մեջ ներառված է եղել Playboy մոդելների կրծքի կաթը։ Սակայն հետո թողարկված բոլոր շշերը ետ են հավաքել։
Բելգիայում պատրաստում են մինչեւ 1,5% թնդություն ունեցող գարեջուր, որը կարելի է ըմպել ընթրիքի կամ ճաշի ժամանակ։ Ի դեպ, մինչեւ 1970-ականները նման գերաջուր անգամ դպրոցներում են մատուցել, սակայն հետագայում դրանք փոխարինվել են գազավորված ըմպելիքներով։
Մի անգամ Էմանուել Լասկերը ալկոհոլային շախմատ է խաղացել հունգարացի գրոսմայստեր Գեզա Մարոցիի հետ։ Խաղի կանոնները հետեւյալն էին. նրանց խաղաքարերի փոխարեն ալկոհոլային խմիչքով լի բաժակներ էին, եւ ամեն հաղթած «խաղաքարը» շախմատիստը պետք է խմեր։ Երրորդ քայլի ժամանակ Լասկերը զոհաբերում է իր թագուհուն, որը 200 գրամանոց վիսկի բաժակ էր։ Մարոցին միանգամից հարբում է, եւ Լասկերը կարողանում է հեշտությամբ հաղթել խաղը։
Ֆորմուլա 1-ի՝ Աբու Դաբիի եւ Բահրեյնումի գրան-պրի մրցանակների հաղթողը ավանդական շամպայնի փոխարեն, փրփուրով լի ոչ ալկոհոլային խմիչք է բացում։ Սա պայմանվորված է այն հանգամանքով, որ իսլամական մշակույթում ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելված է։
Խորհուրդներ…Այսպես՝ բոլոր տեսակի մրգօղիները երբ սառը չեն, ձեռք են բերում տհաճ համ, իսկ եթե չափից ավելի սառեցվեն, կորցնում են իրենց բույրը։ Մրգօղու հետ կարելի է մատուցել սալաթներ, աղի պեչենի, աղի գետնանուշ, նուշ կամ ընկույզ, ապխտած երշիկ, պանիր։
Գարեջուրը և սպիտակ գինին մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը խորտիկների հետ։
Կոնյակը, անիսոնի օղին, վերմուտը և ռոմը հարմար են թեթևակի սառեցրած նախուտեստների հետ։ Ընդ որում, անիսոնի օղին խորհուրդ է տրվում մատուցել փոքրիկ սառցակտորներով։ Այդ դեպքում այն ավելի բուրումնավետ է դառնում։
Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ։ Դրանք ուժեղացնում են թեյի բույրը և, բացի այդ, ջերմացնում են։ Կոնյակը մատուցվում է շաքարի կտորների և կիտրոնի շերտիկների հետ միասին։
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ: