10
Jan
Աշխարհի ամենաթանկ ծաղիկները
Categories:
BLOG, News, Uncategorized @hy
Աշխարհի ամենաթանկ ծաղիկները
Գոյություն ունեն ծաղիկների էկզոտիկ, հազվագյուտ տեսակներ, որոնցից կազմված ծաղկեփունջը` թանկ գնի հաշվին դառնում է շքեղ նվեր:
Read More
- 1.Դրախտավարդ Դրախտավարդի մեկ ծաղկի միջին արժեքը կազմում է 6.5 դոլար:
- 2. Գլորիոզա Գլորիոզայի մեկ ծաղկի միջին գինը կազմում է 10 դոլար:
- 3. Ծիածանային վարդեր Մեկ գունավոր ծաղկի գինն է 10 դոլար, իսկ 30 վարդից բաղկացած ծաղկեփունջը կարժենա 325 դոլար:
- 4. Գիշերվա թագավոր Կակաչի տեսակ, որն ունի մուգ մանուշակագույն երանգ: Տվյալ պահին սև կակաչի սոխուկի գինը կազմում է 15-20 դոլար:
- 5. Պիեր դը Ռոնսար կամ Էդեն Ռոուզ Վարդի հանրահայտ տեսակ Eden Rose-ի (դրախտային վարդ) մեկ ծաղիկը գնահատվում է 20.5 դոլար:
- 6. Sweet Juliet Վարդի այս տեսակի ստեղծման համար անգլիացի սելեկցիոներ Դեյվիդ Օսթինը ծախսել է մոտ 15.8 մլն դոլար և 15 տարվա քրտնաջան աշխատանք: Sweet Juliet-ի փոքրիկ ծաղկեփունջն արժի 150 դոլար, իսկ մի ծաղկի գինը կազմում է 25 դոլար:
- 7. Մեդինիլլա Նուրբ վարդագույն ծաղիկներով այս բույսը տարածված է արևադարձային Աֆրիկայում և Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիներում: Այս ծաղկի գինը տատանվում է 50-150 դոլարի սահմաններում:
- 8. «Կինաբալուի ոսկին» խոլորձ Այս ծաղիկը համարվում է աշխարհի ամենաթանկ ծաղիկներից մեկը: Այն ամբողջ մոլորակում աճում է միայն մեկ վայրում` Կինաբալու լեռան վրա: «Կինաբալուի ոսկու» համար պետք է վճարել 5-6 հազար դոլար:
29
Mar
Խոլորձի (օրխիդեա) մասին և նրա խնամքը
Categories:
Uncategorized @hy, Uncategorized @hy
Խոլորձի` ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ:
Հայտնի է, որ կա մոտ 35.000 տեսակի օրխիդեա:
Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի է գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա: Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում:
Ինչպե՞ս խնամել օրխիդեան
Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում, որոնց վրա պետք է անցքեր լինեն: Պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ (գերադասելի է եղևնու), որոնq լվանում են տեղավորելուց առաջ:
Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, ամիսը 1-2 անգամ այն պետք է պարարտացնել օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով:
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More