Եթե չգիտես կնոջն ինչ նվիրել, նվիրիր ծաղիկներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ծաղիկը գնել դեռ կոկոն վիճակում, այս դեպքում այն ավելի երկար կմնա ծաղկամանի մեջ: Ծաղիկը տուն բերելով եւ ջրի մեջ դնելով նրա խնամքը համարել ավարտված` սխալ կլինի: Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի այն հատվածը, որը լինելու է ծաղկամանի մեջ, ազատել ավելորդ տերեւներից: Ամռանը ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղիկների պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները: Վարդերի փշերը պետք չէ հեռացնել, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում:
Ծաղիկները ցանկալի է գնել վաղ առավոտյան: Նրանք օրվա այդ պահին շատ խոնավ են, և երկար են թարմ մնում:
Կտրված ծաղիկները ավելի լավ են պահպանվում, եթե ջրի մեջ լցնեք մի կտոր փայտածուխ, մի քիչ ամոնյակի լուծույթ կամ աղ (1 ճ.գ.՝ 1 լիտր ջրին):
Վարդերը և մեխակները լավ են պահպանվում շաքարած ջրով: Վարդի համար հարկավոր է 10%-անոց լուծույթ, իսկ մեխակի համար՝ 15%-անոց:
Գեորգինաները, քրիզանթեմները, մեխակները կարելի է դնել ասպիրինով բացված ջրում (1/2 հաբ՝ 3 լիտր ջրին):
Աստղածաղիկը և քրիզանթեմը ծաղկեփնջի համար մի կտրեք, այլ կոտրեք: Նրանք այդպես ավելի երկար կպահպանվեն:
Եթե ուզում եք, որ ծաղիկների կոկոններն ավելի արագ բացվեն, ջրի մեջ ավելացրեք ամոնյակի լուծույթ (1/2 ճ.գ.՝ 1 լ ջրին):
Ցողունները պետք է կտրել ամեն օր:
Ծաղկեփունջը պահեք հնարավորինս սառը սենյակում և արևի տակ մի դրեք:
Եվ հիժեք, եթե ծաղիկ եք ստանում և ուզում եք, որ երկար մնան, ուրեմն պետք է խնամեք բարի ու լավ տրամադրությամբ: Ձեր ստեղծած աուրան կստիպի ծաղիկներին ուշ թոշնել:
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ: