Եվրոպայում լայն տարածում է գտել ծաղիկների կյանքը տնային պայմաններում երկարացնող այս նյութը՝ ՙՙծաղիկների բուսական սնունդ՚՚, որը դուք ևս կստանաք՝ պատվիրելով ցանկացած ծաղկեփունջ Mariella.am կայքից; Ի՞նչ առավելություններ ունի այս նյութը; Այն բարելավում է ծաղկի գույնի զարգացումը, կանխում է վաղաժամ թոշնումը և երկարացնում ծաղկամանում ծաղկի կյանքը: Այն կանխում է ծաղիկի պարանոցի թեքումը, որը վարդերի մոտ հաճախակի հանդիպող խնդիր է: Այն հոտ չունի և հեշտ լուծվում է ջրում:
Կտրված ծաղիկների համար բուսական սնունդը պարունակում է հետևյալ բաղադրիչները՝ թթվային կարգավորիչներ և սննդային հավելումներ
Օգտագործման կարգը… Տարաները / ծաղկամանները պետք է նախապես մաքրել:
Մաքուր ջրին ավելացրեք այս նյութը, որը ծաղկամանի ծաղիկների կյանքը երկարացնում է 60% -ով:
Համոզվեք, որ ծաղկամանի ջրի մեջ տերևներ չկան: Եթե ձեզ հարկավոր է հեռացնել տերևները, դա արեք ուշադիր ՝ առանց ցողունը վնասելու:
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ: