Նկարագիրը
Կոնյակ` 10 տարվա հնեցման, ալկ. 40%:
Սաթի հիասքանչ գույն` պղնձային գուներանգներով: Աշխույժ և նրբագեղ բույր. փնջում գերիշխում են վանիլի և սալորաչրի նրբաբույրով մեղրամոմի, ընկույզի և կաղնու կեղևի երանգները: Ավարտուն, քաղցրավուն համը բացահայտվում է աստիճանաբար և պարգևում երկարատև, դյութող հետհամային զգացողություն: Հետհամային նուրբ չորությունը ստվերարկվում է դարչինի երանգներով: