Սիրո՞ւմ եք ծաղիկներ, ինչպիսի՞ ծաղիկներ եք սիրում։ Իսկ դուք գիտե՞ք, որ Ձեր ընտրությունը, որքան էլ որ դա զարմանալի հնչի, կարող է որոշ բաներ պատմել Ձեր բնավորության մասին։
Եվ այսպես ընտրեք Ձեզ ավելի հոգեհարազատ ծաղիկը և իմացեք թե ինչ է նշանակում Ձեր ընտրությունը:
Կակաչ Կակաչ ընտրող մարդը՝ վառ և արտառոց անհատականություն է։ Կյանքը եռում է Ձեր մեջ։ Դուք ունեք բազմաթիվ տաղանդներ և ձգտումներ։ Կակաչն ունի արբեցնող հատկություն և Դուք, ինչպես կակաչի սերմերը, մնում եք բոլոր այն մարդկանց հիշողության մեջ, ով Ձեզ ճանաչում է։ Բացի դրանից, կակաչ ծաղիկը խորհրդանշում է երկար հիշողություն։
Իրիս Իրիս նշանակում է ծիածան։ Նրանք, ովքեր ընտրում են իրիսը, ունեն բազմակողմ ստեղծագործական ձիրքեր և մեծ երևակայություն։ Բացի դրանից, իրիսը խորհրդանշում է հարուստ հոգևոր աշխարհ։
Վարդակակաչ (Тюльпан) Վարդակակաչը՝ ճանապարհորդ ծաղիկ է, նրան տեղափոխել են երկրից երկիր և ամեն տեղ այն ամուր արմատներ է գցել։ Նույն կերպ, նրանք, ովքեր գերադասում են այս ծաղիկը՝ հարմարվող են յուրաքանչյուր միջավայրում և ունակ են ամեն տեղ ստեղծել իրենց հարմարավետությունը։ Նրանք, ովքեր ընտրում են այս ծաղիկը՝ շատ են սիրում ճանապարհորդել, բայց նրանք շատ ամուր են կապված իրենց տանն ու ընտանիքին։ Նրանք շփման մեջ հաճելի, մտածկոտ և շատ զգայուն մարդիկ են։
Վարդ Իզուր չէ, որ վարդը ասոցացվում է սիրո և կրքի հետ։ Մարդիկ, ում գրավում է այս ծաղիկը՝ ռոմանտիկ են և նրանց զգացմունքները շատ խորն են։ Նրանք մարդկանց մակերեսորեն չեն վերաբերվում, այլ խորանում են յուրաքանչյուր հոգու մեջ և գտնում այնտեղ գեղեցիկը։ Վարդի սիրահարները հաստատուն են զգացմունքներում և հավատում են մարդու մեջ ամենալավ կողմերին։
Շուշան Ովքեր ընտրում են այս ծաղիկը մեծ հարգանք և վստահություն են վայելում շրջապատում։ Նրանք շատ բարի են, լավ խորհուրդներ են տալիս և կարողանում են ներել։ Բացի այս ամենից, այս ծաղիկը ընտրող մարդիկ ունեն անգերազանցելի ճաշակի և ոճի զգացում։
Մանուշակ Այս ծաղիկը խորհրդանշում է մաքրություն և ողջախոհություն։ Եթե Ձեզ գրավել է մանուշակը՝ Դուք զուսպ, պարզություն, բայց ոչ հիմարություն սիրող մարդ եք։
Երիցուկ Երիցուկը փոքրիկ, անհոգ արև է, որը միշտ ժպիտ է առաջացնում։ Ծաղիկն ընտրողները սիրում են կյանքը և հաճույք են ստանում նրանից: Մի նայեք այս ծաղկի հասարակությանը։ Արտաքինը միշտ խաբուսիկ է։ Այս ծաղիկը խորհրդանշում է օր, արևածագ և լիարժեք կյանք։ Երիցուկը փակում է թերթերը գիշերը և բացում վաղ առավոտյան, այնպես էլ այն ընտրող մարդիկ՝ ամբողջ օրը լի են ուժով և էներգիայով:
Նարգիզ Նարգիզը խորհրդանշում է բարգավաճում և բարեկեցություն։ Այս ծաղիկը ընտրողները հաջողակ են: Նրանք սովոր են հույսները դնել միմիայն իրենց վրա և ամեն ինչի հասնել ինքնուրույն։
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ: